Երկուշաբթի, 3 Հոկտեմբերի 2022

USD407

EUR393.29

RUB6.17

Երևան 14 ℃

Рус Eng

Հայտարարություն մամուլի համար․ Ալեն Սիմոնյան եւ Նենսի Փելոսի. (տեսանյութ)

Քաղաքական

18 Սեպտեմբերի, 12:24

Ալեն Սիմոնյանը եւ Նենսի Փելոսը հայտարարություն են անում մամուլի համար հանդիպումից հետո։

«Քննարկեցինք տարածաշրջանային խնդիրներ։

Մեզ համար կարևոր է այս ծանրագույն շրջանում տիկին Փելոսիի այցը Հայաստան։ Երախտապարտ ենք Միացյալ նահանգներին կատարած աշխատանքի համար, ում միջնորդությամբ ձեռք է բերվել փխրուն զինադադար»,- իր խոսքում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով. «ԱՄՆ ցանկացած օժանդակություն կենսական նշանակություն ունի մեզ համար, հստակ պատժամիջոցները կարող են դառնալ ևս մեկ լծակ ադրբեջանական ծավալապաշտական նկրտումների դեմ»։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին իր խոսքում նշեց, որ Հայաստանը ԱՄՆ-ի համար մեծ նշանակություն ունի՝ հավելելով. «Իմ համար մեծ պատիվ է լինել ԱՄՆ առաջին խոսնակը, ով այցելել է Հայաստան»։

Փելոսին անդրադառնալով անվտանգային խնդիրներին ասաց. «ԱՄՆ-ն՝ որպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակում է պնդել, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, շարունակում ենք պնդել, որ ԼՂ հակամարտությունը ունենա խաղաղ, բանակցային և տևական լուծում: 

ԱՄՆ Կոնգրեսի անունից մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի մահաբեր հարվածները Հայաստանի տարածքում»: 

Փելոսիի խոսքով՝ իրենք հասկանում են, որ Հայաստանը մաս է կազմում  Ռուսաստանի հետ անվտանգային կազմակերպության և այդ իսկ պատճառով ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Հայաստանի անվտանգությամբ, և փորձում են հասկանալ ինչ կարող է ԱՄՆ-ն անել` առանց հղում անելու այդ անվտանգային կառույցին։

 

 

Քերոբ Խաչատրյան

Շտապողական հայտարարությամբ ո՞ւմ է օգնում Հայ դատի հանձնախումբը

Արման Գալոյան

Նրանց պետք է իշխանություն, թեկուզ՝ առանց պետության