Քաղաքական

Ինչ ուղերձով երախտագիտության խոսք պետք է հղվի Նենսի Փելոսին. Արման Բաբաջանյանի առաջարկը

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոսին, տարիներ ի վեր, եղել է ԱՄՆ դեմոկրատական կուսակցության շարքերում Հայոց ցեղասպանության ճանաչման նվիրյալ առաջամարտիկներից մեկը։ 

Այս կարևոր առաքելության համար պաշտոնական Երևանի երախտագիտության խոսքը պետք է ուղեկցվի կարևոր մեկ այլ ուղերձով՝ 2020 թվականից ի վեր Հայոց ցեղասպանությունը ոչ թե անցյալի, այլ ԱՅՍՕՐՎԱ հարց է։ Այն միայն ցեղասպանության ժառանգներին չի առնչվում, այլ ԱՅՍՕՐ Հայաստանում ապրող հայ ժողովրդին և Հայաստանի գոյությանը։ 

Հայ ժողովուրդն այսօր ցեղասպանության սպառնալիքի առջև է կանգնած․ թիրախում Հայաստանի պետականության կազմաքանդումն ու ոչնչացումն է, առանց որի չի կարող գոյություն ունենալ հայ ժողովուրդը։

Հարյուրամյա վաղեմության Հայոց ցեղասպանության համար մեղսակից երկրների գրեթե նույն կազմը ԱՅՍՕՐ նպատակ է դրել ոչնչացնել Հայաստանի պետականությունը։ 
Հայաստանը հայ ժողովրդի ինքնության մասն է, նրա լինելու, նրա ստեղծարար գոյության միակ երաշխավորը։ 

Չկա՛ ինքնիշխան Հայաստան, չկա՛ հայ ժողովուրդ»։