Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է սահմանազատման ու սահմանագծման թեմային։ Նա վստահեցրել է, որ ՀՀ-ն ներգրավված է բանակցային գործընթացում, այդ թվում՝ սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցով:
Ըստ Փաշինյանի. «Մենք դիրքորոշումը շատ հստակ է, որ մենք գնալու ենք, բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկելու ենք կարգավորումների, տևական խաղաղության և կայունության հասնելու համար:
Սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի ու սահմանային անվտանգության հանձնաժողովի առումով ուզում եմ ընդգծել, որ մեզ համար անընդունելի է այդ գործընթացը տարածքային պահանջներ և նկրտումներ առաջադրելու նպատակով օգտագործելու ցանկացած փորձ: Էլի եմ ասում՝ Հայաստանի Հանրապետությունը 29,8 հազար կմ2 տարածք ունի և այդ տարածքի որևէ միլիմետրը քննարկման առակա լինել չի կարող: Ես ուզում եմ, որ սա հստակ արձանագրենք և այս դիրքորոշումը որևէ հանգամանքի ներքո փոփոխության չի ենթարկվի»։