Քաղաքական

Սահմանին օպերատիվ իրավիճակն այս պահին հարաբերական հանգիստ է

ՀՀ կառավարության անդամներն այսօր մեկ րոպե լռությամբ հարգել են հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ հայ-ադրբեջանական օպերատիվ իրավիճակն այս պահին գնահատվում է հարաբերական հանգիստ։

Նրա խոսքով. «Երեկ գիշեր հրադադարի ռեժիմն ըստ էության պահպանվում է, ՀՀ ԶՈՒ-ն շարունակում է կատարել իր առջև դրված խնդիրները»։