Քաղաքական

Ադրբեջանը փորձում է հասնել Սյունիքի միջանցքի բացմանը. Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիային։ Օհանյանի խոսքով, Ադրբեջանը փորձում է սեղմել օղակը ՀՀ-ի շուրջ և ավելացնել ճնշումները Հայաստանի իշխանությունների նկատմամբ և հասնել Սյունիքի միջանցքի բացմանը։ 

Ըստ նրա. «ՀՀ իշխանություններն իմանալով իրավիճակը, հատկապես բանակցային գործընթացում պայմանավորվածությունները, պարտավոր էին Զինված ուժերը և հասարակությանը նախապատրաստել»։

Օհանյանը կարծիք է հայտնել, որ իրավիճակում ՀՀ իշխանությունները պարտավոր են հստակ գնահատել իրավիճակը, գնահատել նաև մարտավարական գործողությունների արդյունքում տեղի ունեցած բոլոր փոփոխությունները, ճշտել զոհվածների, գերիների, անհետ կորածների, վիրավորների թիվը, պատշաճ ներկայացնել հանրությանը. «Հաջորդ քայլն այն պետք է լինի, որ միջոցներ ձեռնարկեն, որպեսզի այսպիսի հաջորդ սադրանքներին Հայաստանը կարողանա պատրաստ լինել»։