Քաղաքական

Կոպիրկինի փոխարեն դեսպանների այցին մասնակցում է ՌԴ այլ ներկայացուցիչ

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այսօր այցելել են Վայոց ձորի մարզ՝ Ջերմուկ, տեղում ծանոթանալու ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքներին: Ջերմուկ այցելած դիվանագետների թվում են Հայաստանում Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԵՄ-ի, Չինաստանի, Արգենտինայի դեսպանները, Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը, այլ երկրների  դեսպանատների ներկայացուցիչներ, ռազմական կցորդներ՝ 29 հոգի:

Սպասվում է նրանց հանդիպումը ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի հետ։

Radar Armenia-ի թղթակիցը փոխանցում է, որ Հայաստանում հավատարմագրված դեսպանների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարների այցին չի մասնակցում ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նրա փոխարեն դեսպանատնից ներկա է ՌԴ դեսպանատան մեկ այլ ներկայացուցիչ։