Երկուշաբթի, 26 Սեպտեմբերի 2022

USD409.41

EUR393.68

RUB6.53

Երևան 21 ℃

Рус Eng

Վարչապետը հորդորել է կանխել ՀՀ ԶՈՒ գործունեությունը խաթարող ցանկացած փորձ

Քաղաքական

16 Սեպտեմբերի, 12:03

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում իրավապահ մարմիններին հորդորեց կանխել ՀՀ ԶՈՒ գործունեությունը խաթարող ցանկացած փորձ:

Նրա խոսքով. «Հայաստանի զինված ուժերի գործունեությունը խաթարելու ցանկացած փորձ պետք է ամենակոշտ մեթոդներով կանխվի, անկախ մոտիվացիաներից, գործող անձանց էմոցիոնալ վիճակից:

44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո, ցավոք, դեպքեր ենք ունեցել, այդ գործերով, լավ է, որ ինտենսիվ քննություն է գնում, և դատական գործեր կան: Որևէ անձի որևէ կարգավիճակ թույլ չի տալիս օրենքից դուրս գործողություններ անել: Անկախ էմոցիոնալ վիճակից, եթե մեկն օրենքի գիծն անցնում է, պետք է իրավապահ համակարգի շատ կոնկրետ, արագ և կոշտ ձևերով զգա: Սա պետական անվտանգության հարց է: Այստեղ չենք պատրաստվում որևէ կոմպրոմիսի գնալ»։

Կառավարության ղեկավարը կարևորեց նաև տեղեկատվական անվտանգության ապահովումը. «Տեսնում ենք, որ ինչ-որ կասկածելի անձինք կարող են կասկածելի տեղեկություններով սպառնալիքներ ստեղծել երկրի ազգային անվտանգության նկատմամբ: Դա, ըստ էության, գործակալական ցանց է ՀՀ-ում: ԱԱԾ-ն վերջին շրջանում շատ մեծ հաջողություններ ունի գործակալական ցանցեր բացահայտելու առումով, բայց, կարծում եմ, որ մենք գործակալական ցանցերի հետ մեր խնդիրները դեռևս չենք կարգավորել, պետք է այդ ուղղությամբ շարունակենք հետևողական աշխատանք իրականացնել»։

Արման Գալոյան

Նրանց պետք է իշխանություն, թեկուզ՝ առանց պետության

Գոռ Մադոյան

Հավանական դաշնակցին սպասելիս կամ «զենքս գաղտնի թող մնա»