Քաղաքական

Կառավարությունը որոշել է ռազմական դրություն չհայտարարել

Հայաստանում ռազմական դրություն չի մտցվի։ Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Եկել ենք այն եզրակացության, որ ռազմական դրություն մտցնելու որոշման պետք է չգնանք»։ 

Փաշինյանի խոսքով, կան մարդիկ, որ ուզում են ներգրավվել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը։ Այս հարցը քննարկվել է ԱԽ նիստում, և կառավարությունը եկել է այն եզրակացության, որ այդ մարդիկ կարող են սովորական ընթացակարգով՝ կամավորության հիմքով դիմել զինկոմիսարիատներ։

ՀՀ պաշպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ տեղեկացրել է. «Թե՛ աշխարհազորի մասին օրենքը, թե՛ եռամսյա հավաքների կառավարության ընդունած որոշումները, թե՛ Պաշտպանության մասին օրենքի 29-րդ հոդվածը մեզ տալիս են հնարավորութուն, որ բոլոր այն քաղաքացիները, ովքեր այսօր ուզում են կամավոր զինվորագրվել, զինկոմիսարիատները պատրաստ կլինեն նրանց ընդունել և տեղորոշել ըստ վայրերի»: