Քաղաքական

Ռազմական ուժի կիրառումը հակասությունների լուծման համար անընդունելի է

ՄԱԿ անվտանգության խորհրդի հրատապ նիստում շարունակում է քննարկվել ՀՀ տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան։

Նորվեգիայի ներկայացուցիչն անհանգստություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտական գործողությունների մասին հաղորդագրություններով, այդ թվում՝ Հայաստանի տարածքում քաղաքացիների և քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծություններով:

«Ռազմական ուժի կիրառումը հակասությունների լուծման համար անընդունելի է: Նորվեգիան ճանաչում է երկու երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ նրանց միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում: Մենք աջակցում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսությանը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությանը համապատասխան»,- նշել է նա։

Նորվեգիայի ներկայացուցիչը ողջունել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի ջանքերը՝ բանակցությունների առաջխաղացմանն աջակցելու ուղղությամբ: Նա ՀՀ-ին և ԱՀ-ին կոչ է արել վերադառնալ բանակցային սեղանի շուրջ՝ առանց նախապայմանների: