Քաղաքական

ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ջերմուկ, տեղում ծանոթացել իրավիճակին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ջերմուկ՝ տեղում իրավիճակին և ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին ծանոթանալու համար։

Նախագահը հանդիպումներ է ունեցել Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի, տեղում գտնվող ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանի հետ, որոնց գլխավորությամբ կազմավորվել էին քաղաքի պաշտպանության կամավորական ջոկատները։

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը և կորպուսի հրամանատարական կազմի ներկայացուցիչները նախագահ Խաչատուրյանին են ներկայացրել օպերատիվ իրավիճակը։

Նախագահը շրջել է քաղաքում և այցելել դիրքեր, հանդիպել է առանձին դիրքում կանգնած զինվորների հետ, որոնք իրենց հերոսական գործողություններով զգալի վնաս են պատճառել թշնամի ագրեսորին, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող մարտիկների հետ։