Քաղաքական

ԱՄՆ-ն պատրաստ է խթանել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև

ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստում ԱՄՆ ներկայացուցիչը նշել է, Միացյալ Նահանգները խորը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով։

«Մտահոգված ենք նաև, որ ՀՀ քաղաքացիներ են տուժել ռազմական գործողությունների հետևանքով։ Հարկավոր է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ ԱՄՆ-ը վճռականորեն պնդում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում չկա ռազմական լուծում»,- նշել է ԱՄՆ ներկայացուցիչը։ 

Նա շետել է, որ միջազգային հանրությունը պետք է հնարավոր ամեն բան անի, որպեսզի օգնի հասնել դիվանագիտական ճանապարհով երկարատև խաղաղության Հայաստանի և Ադրբեջանի միջև։

«Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում խթանել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ԵԱՀԿ-ի և գործընկերների համակարգման միջոցով, որպեսզի դիվանագիտական ճանապարհով ավարտվի հակամարտությունը միջազգային իրավունքի հիման վրա, ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրությունը և Հելսինկյան ակտը»,- նշել է նա։