Քաղաքական

ԱԺ նախագահն ընդունել է Արցախի պատգամավորներին

ԱԺ նախագահն ընդունել է Արցախի պատգամավորներին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ներկայացուցչական պատվիրակությանը:

Գործընկերները քննարկել են Հայաստանում եւ Արցախում վերջին օրերին տեղի ունեցող իրավիճակին առնչվող մանրամասներ:

Հիմնականում անդրադարձ է եղել 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացված ռազմական գործողություններին:

Մեկ ժամից ավելի տեւած հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահը պատասխանել է արցախցի գործընկերներին հուզող հարցերին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական