Քաղաքական

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմքը եռակողմ համաձայնագրերն են

Ռուսաստանը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում կատարել հրադադարի վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները: Այս մասին ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստում հայտարարել է ՌԴ ներկայացուցիչը։

«Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմքը եռակողմ համաձայնագրերն են, որոնք կնքվել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի լիդերների կողմից, բոլոր երեք համաձայնագրերը կապված են իրար հետ և բխում  են իրարից, կարևոր է դրանց իրականացումը հարավային Կովկասում խաղաղության համար»,- նշել է նա։

ՌԴ ներկայացուցչի խոսքով՝ աշխարհաքաղաքական մրցակցությունը կարող է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում միայն խանգարել, սակայն առաջնահերթը կրակի դադարեցնումն է։