Քաղաքական

Նենսի Փելոսին կժամանի Հայաստան

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Հարավային Կովկասում իրավիճակի սրման ֆոնին հանգստյան օրերին կմեկնի Հայաստան։ Այս մասին տեղեկացնում է Politico-ն։

Աղբյուրը հայտնում է, որ Փելոսին իր աջակցությունը կհայտնի Ադրբեջանի հետ մահացու կռվի մեջ գտնվող երկրի։

Փելոսին կժամանի Կոնգրեսի ներկայացուցիչ Ջեքի Սփեյերի (Կալիֆորնիա) ուղեկցությամբ։

Նախատեսվում է, որ նա Երևանում կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև կառավարության այլ պաշտոնյաների հետ։