Քաղաքական

ՀՀ իշխանություններն անհապաղ, ամենակոշտ կերպով պետք է անդրադառնան ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի խայտառակ ձևակերպմանը․ Արման Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկվում է Երևանի դիմումը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ:

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանի կողմից օգտագործվեց «Սյունիքի область» ձևակերպումը: Հայաստանի իշխանություններն անհապաղ, ամենակոշտ կերպով պետք է անդրադառնան ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի, նույն ինքը Հայաստանի «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանի դեսպանի այս խայտառակ ու անթույլատրելի ձևակերպմանը»: