Չորեքշաբթի, 28 Սեպտեմբերի 2022

USD405

EUR384.65

RUB6.43

Երևան 21 ℃

Рус Eng

ՀՀ ԱԳ նախարարը Լեո Դոքերթիին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Քաղաքական

15 Սեպտեմբերի, 22:33

Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Առանձնահատուկ ընդգծվել է, որ Ադրբեջանը միտումնավոր թիրախավորմում է խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները, որը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է կողմերի միջև հավասարության նշան դնող հայտարարությունների անընդունելիությունը և միջազգային հանրության, այդ թվում Միացյալ Թագավորության կողմից Ադրբեջանի ագրեսիայի հստակ, միանշանակ ու հասցեական դատապարտման կարևորությունը:

Նախարար Միրզոյանը հավելել է, որ Ադրբեջանն ուժի միջոցով իր առավելապաշտական նպատակներին հասնելու փորձերով տորպեդահարում է տարածաշրջանում կայունության և խաղաղություն հաստատելու հայկական կողմի ջանքերը: Նա ընդգծել է նաև ադրբեջանական զինված ուժերի՝ դեպի ելման դիրքեր վերադարձի հրամայականն ու Ադրբեջանի կողմից նոր ռազմական գործողություններ ձեռնարկելու բացառման անհրաժեշտությունը:

Արման Գալոյան

Նրանց պետք է իշխանություն, թեկուզ՝ առանց պետության

Գոռ Մադոյան

Հավանական դաշնակցին սպասելիս կամ «զենքս գաղտնի թող մնա»