Քաղաքական

Աննա Վարդապետյանը երդմամբ ստանձնեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը

Աննա Վարդապետյանն այսօր Ազգային ժողովում երդմամբ ստանձնեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը:

Նա երդվեց. «Ստանձնելով Գլխավոր դատախազի պաշտոնը՝ երդվում եմ՝ անշեղորեն ղեկավարվել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ՀՀ սահմանադրական կարգն ու անվտանգությունը, իմ գործունեությամբ ամրապնդել օրինականությունը, բարձր պահել դատախազության հեղինակությունը, դատախազի կոչումն ու բարի համբավը»:

Հիշեցնենք՝ խորհրդարանն Աննա Վարդապետյանին Գլխավոր դատախազի պաշտոնում ընտրել էր հունիսի 29-ին՝ փակ գաղտնի քվեարկությամբ: