Քաղաքական

Պետք չէ համախմբվել մեր շուրջ, պետք է համախմբվել պետականության շուրջ. Ռուբեն Ռուբինյան

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ժողովրդին կոչ է անում համախմբվել ոչ թե իրենց շուրջ, այլ ՀՀ պետականության շուրջ։ «Ադրբեջանը հարձակվում է մեր բոլորի վրա ու, տվյալ պայմաններում, փորձել խաթարել երկրի կառավարման համակարգը՝ ուղղակի անմտություն է», -Ազգային ժողովում հայտարարել է Ռուբինյանը։

Նա հիշեցրել է, որ 2016 թվականին ապրիլյան պատերազմի ժամանակ ընդիդմությունը համախմբվեց իշխանության կողքին, ասաց, թե վայրկյան անգամ իր մոտ միտք չի առաջացել Սերժ Սարգսյանին մեղադրել Արցախի վրա տեղի ունեցած ադրբեջանական հարձակման համար։

Ռուբինյանը կոչ արեց՝ «Ժողովու՛րդ ջան, պահպանեք հանգստություն, ՀՀ կառավարությունը, ՔՊ-ն հաստատակամ է՝ ամեն գնով պաշտպանել ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Երևանն ամուր է, ԱԺ-ն ամուր է, կառավարությունն ամուր է»։