Քաղաքական

Երեկվա իրավիճակի շտկման մեջ մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ն. ԱԺ նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի պայմանավորվածության հարցում իրենց ներդրումն ունեցել են միջազգային գործընկերները։ 

«Միջազգային բոլոր գործընկերները հավասարաչափ իրենց ներդրումն ունեցել են։ Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիայի Հանրապետությունը, երեկվա իրավիճակի շտկման մեջ մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ը, և դա շատ ողջունելի է»,- ասել է նա։

Սիմոնյանը նաև շեշտել է, որ պետք է պատրաստ լինել յուրաքանչյուր զարգացման, հակառակորդի բարի կամքի կամ որևէ պայմանավորվածության վրա հույս դնել չի կարելի։