Քաղաքական

Գեղամ Մանուկյանն ԱԺ էր եկել՝ փոխանցելու հավաքված մարդկանց խոսքը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից։

Նա հայտարարեց, թե եկել է երեկ գիշեր ԱԺ-ի մոտ հավաքված քաղաքացիների խոսքը փոխանցելու. «Այդ մարդիկ ուղղորդված չէին, նրանք անհանգիստ էին հայրենիքի ու Արցախի ճակատագրով։ Չասեք, որ այստեղ ժողովուրդ չկար, կային տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր պատրադրեցին, որ հաշված ժամերի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից ինչ-որ թուղթ ստրագրելու, ՀՀ տարածքի, Արցախի մասին որևէ բառ չասելու պատճառով ու այդ անհանգստությունից հետո ուղիղ եթերներով գրավոր հայտարարություններով իշխանության ներկայացուցիչներըի կողմից եղան բազմաթիվ պարզաբանումներ ու հերքումներ, որովհետև հասկանալի էր, որ մարդիկ վրդովված էին։ Հերքումներ, որոնք չհերքեցին այն վտանգավոր հայտարարությունը, չհերքեցին այս օրերին իշխանական պատգամավորների կողմից Արցախի ապագայի մասին այն բոլոր վտանգավոր հայտարարությունները, որ պարբերաբար հնչում են։ Իշխանության քաղաքականության ամբողջական փլուզումն է, որ բերել է այս ամենին, մարդիկ անօգնական ելքեր են փնտրում»։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ կանգնած ենք պետականության կործանման վտանգի առաջ. «Երեկ Ստեփանակերտում նույն ժամին հազարավոր մարդիկ էին հավաքավել, որոնք իրենց դավաճանված և մենակ էին զգում թուրքի դեմ, քանի որ այդ մարդիկ լսել էին, որ ԱԺ-ից այլևս իրենց մասին խոսող չկա։ Կանգ առեք»։ 

Նրա խոսքով, ստեղծված իրավիճակի լուծումը մեկն է՝ նոր իշխանություն ու կառավարություն։ 

Գեղամ Մանուկյանի ելույթից հետո 30 րոպե ընդմիջում հայտարարվեց. մինչ այդ ՔՊ խմբակցության պատգամավորները տեղից իրենց անհամաձայնությունն էին հայտնում ընդդիմադիր պատգամավորի հայտարարությունների վերաբերյալ։