Քաղաքական

Քարտեզներն առանց համապատասխան իրավական հիմքի, պարզապես գեղանկարչություն են. Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման թեմային։ Նրա խոսքով քարտեզներն առանց համապատասխան իրավական որոշումների, պարզապես գեղանկարչություն են։ Փաշինյանը նշել է, որ եթե խոսում ենք քարտեզների մասին, պետք է հենվենք այն քարտեզների վրա, որոնք իրենց հերթին հենված են իրավական հիմքի վրա։

Վարչապետի խոսքով. «Խորհրդային Հայաստանը և Խորհրդային Ադրբեջանը բաժանող սահմանները, որոնք ի միջիայլոց 1991թ. ԱՊՀ ձևավորման Ալմաթայի հռչակագրով վավերացվել են խորհրդարանների կողմից, արդեն ճանաչվել են։ Եվ պնդումը, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահման չկա, ճիշտ չէ։ Այդ սահմանը կա և այդ սահմանը խախտված է Ադրբեջանի կողմից, որը ագրեսիա է իրականացրել երկու փուլանի։ Առաջին փուլը նախորդ տարվա մայիսի 12-ին, երկրորդ փուլն էլ հիմա է իրականացվում»։ 

Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանը ռազմական ագրեսիա է իրականացրել, և ՀՀ-ն բոլոր դիվանագիտական, քաղաքական, ռազմաքաղաքական մեթոդները պետք է օգտագործի իր տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը, ինքնիշխանությունը պաշտպանելու համար։