Քաղաքական

Առաջարկների նոր փաթեթը Բրյուսելում ներկայացրել եմ Ադրբեջանի նախագահին. Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ տարածքային ամբողջականության հարցում ընդհանուր առմամբ ուրիշների տեսակետը պետք է չհետաքրքրի։

Փաշինյանը վստահեցրել է. «Մենք ասել ենք, որ Հայաստանի տարածքով միջանցք չենք տալու։ Մենք մեր դաշնակիցների հետ ունենք քննարկում և այդ թվում միջազգային հանրության հետ ունենք հստակ ըմբռնում»։

Վարչապետը նշել է, որ Ադրբեջանին եռակողմ աշխատանքային խմբի ֆորմատով Հայաստանը առաջարկությունների նոր փաթեթ է ներկայացրել. «Այդ առաջարկությունը ես նաև առձեռն փոխանցել եմ Ադրբեջանի նախագահին։ Որ պահին իրենք այդ առաջարկությունն ընդունեն, մենք պատրաստ ենք անմիջապես անցնել դրա իրագործմանը»։

Փաշինյանը մանրամասնել է, թե ինչի մասին են ՀՀ ներկայացրած առաջարկները. «Մեր բոլոր հրապարակային հայտարարությունների մասին է, որ մենք պատրաստ ենք ճանապարհներ բացել, տալ և ստանալ»։