Քաղաքական

ՀԱՊԿ-ն անիմաստ կազմակերպություն է. Զոհրաբ Մնացականյան

ՀՀ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածության վերաբերյալ ՀԱՊԿ դիրքորոշմանը՝ քննադատելով այդ կառույցին։

«ՀԱՊԿ-ի երեկվա գագաթնաժողովի արդյունքները զարմանալի չէին։

Կառույցի գլխավոր քարտուղարին տարածաշրջան գործուղելու որոշումը դատարկ որոշում էր, որը նպատակ ուներ խուսափել կոլեկտիվ պատասխանատվությունից Հայաստանի դեմ հարձակման պայմաններում։

Գագաթնաժողովում հնչած ձևակերպումները՝ «տեղեկություններ գալիս են երկու կողմից», «դժվար է խոսել սահմանի նկատմամբ ոտձնգության մասին, որովհետև այն սահմանազատված չէ» խոսում են այդ կառույցի անիմաստ մասին»,- գրել է Զոհրաբյանը։