Քաղաքական

«Միջազգային գործընկերների շնորհիվ ձեռք է բերվել հրադադարի պայմանավորվածություն»․ Արմեն Գրիգորյան

Միջազգային գործընկերների շնորհիվ ձեռք է բերվել հրադադարի պայմանավորվածություն։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարելկ է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ 

Նա հայտարարել է, որ այս պահին որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու, բանակցային սեղանին ինչ դրված է, հրապարակային է։

«Ռազմի դաշտում Ադրբեջանը էական հաջողության չի հասել. մեր բանակի շնորհիվ հնարավոր է եղել թույլ չտալ ավելի մեծ պլանի իրագործումը, որը եղել է սեղանին։ Եվ քանի որ այդ դաշտում չի ստացվել հաջողել, նրանք սկսել են գործընթացներ հենց ՀՀ ներսում»,- ասել է Արմեն Գրիգորյանը։