Քաղաքական

«Հույս ունենք, որ ՀԱՊԿ նիստում կայացված որոշումները հնարավորինս արագ իրականություն կդառնան»․ Արմեն Գրիգորյան

Հայաստանի ակնկալիքները ՀԱՊԿ-ից մեծ են։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ 

«Երեկ տեղի ունեցավ ՀԱՊԿ արտահերթ նիստը՝ երկրի ղեկավարների մակարդակով, որոշումներ են կայացվել և հույս ունենք, որ այդ որոշումները հնարավորինս արագ իրականություն կդառնան։ Մեր ակնկալիքն է, որպեսզի  ՌԴ-ն Հայաստանին բավարար ռազմական և ռազմաքաղաքական օգնություն տրամադրի, որպեսզի Ադրբեջանը զորքերը դուրս բերի մեր սուվերեն տարածքից»,- ասաց ԱԽ քարտուղարը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն իր ագրեսիան չի թաքցնում որևէ ուղղությամբ, թիրախավորված են ինչպես ՀՀ զինված ուժերը, քաղաքացիական ենթակառուցվածքները, այնպես էլ ՌԴ զինված ուժերը։ 

«Մեր բանակը շարունակում է դիմադրել և փորձել պաշտպանել ՀՀ սուվերեն տարածքը, բանակը շարունակելու է կատարել իր առև դրված բոլոր խնդիրները»,- նշեց ԱԽ քարտուղարը։