Քաղաքական

ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը Հայաստան կժամանի վաղը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի ռազմական գործողություններին միջազգային հանրության արձագանքին։

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Միրզոյանը նշել է, թե ադրբեջանական ռազմական ագրեսիային միջազգային արձագանքը մեծամասամբ եղել է բավական հասցեական։ «Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվել են և հիմա էլ տարվում են»,- նշել է նա։

Միրզոյանը տեղեկացրել է, որ ՀԱՊԿ-ում ՀՀ դիմումը պատշաչ կարգով քննարկվել է. «Լինելու է դիտորդական առաքելություն, կարծում եմ՝ առաքելությունը կժամանի վաղը»։