Քաղաքական

Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո առաջնորդվել եմ «ամեն ինչ բանակի համար» սկզբունքով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2018թ.-ից վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո առաջնորդվել է «ամեն ինչ բանակի համար» սկզբունքով: Նրա խոսքով. «Չի եղել մի դեպք, երբ բանակը մի որևէ հարց բարձրացնի և ես այդ խնդիրը չլուծեմ առնվազն ֆինանսական մասով»:

Վարչապետը նաև մանրամասներ է ներկայացրել. «Ինձ եկել, ասել են, որ 15 միլիարդ պետք է, որ բանակի սնունդը ապահովվի, ասել եմ՝ կտանք: Ասել են հարյուր քանի միլիոն դոլար է պետք, որ ինքնաթիռ առնենք, ասել եմ՝ կտանք։ Ասել են՝ արկեր առնելու համար 5-10-20-30 միլիոն փող է պետք, ասել եմ՝ կտանք»։