Քաղաքական

ՔՊ համագումարը հետաձգվում է

Սեպտեմբերի 18-ին նախատեսված ՔՊ համագումարը հետաձգվում է։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Նրա խոսքով. «Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ ՔՊ համագումարն ու վարչության ընտրությունները հետաձգվում են անորոշ ժամկետով։ Նոր ժամկետի մասին կտեղեկացնենք»։