Քաղաքական

Նույնիսկ մենալարված իրավիճակում ԱԺ-ն պետք է աշխատի բնականոն

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտարարել է, թե Ազգային ժողովը աշխատելու է և քննարկելու է այն հարցերը, որոնք օրակարգի մեջ են և անդրադառնալու է հրատապ հարցերին։

Նրա խոսքով. «Երեկ առավոտվանից «Ֆեյսբուք»-ում բազմոցի վրա նստած որոշ վերլուծաբաններ փորձում են գնահատականներ տալ Ազգային ժողովի աշխատանքին՝ բա ի՞նչ օրակարգ են քննարկում այստեղ, այս ի՞նչ հարցեր են: Նախ Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգն ամիսներ առաջ է ձևավորվում և այդ օրակարգից չենք կարող շեղվել: Եթե անհրաժեշտություն է լինում, շատ լավ էլ շեղվում ենք և փորձում ենք իրականացնել այն ամենը, ինչ անհրաժեշտ է: Բայց, հարգելի գործընկերներ, նույնիսկ ամենալարված իրավիճակում պետական համակարգը պետք է աշխատի և պետական համակարգի մեջ նախ Ազգային ժողովը պետք է աշխատի բնականոն եղանակով: Եվ որևիցե մեկը իրավունք չունի խոչընդոտել Ազգային ժողովի գործունեությանը»: