Քաղաքական

Անդրանիկ Քոչարյանը համերաշխության կոչ է անում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր ելույթում համերաշխության կոչ է արել։

Նրա խոսքով. «Առանց համերաշխության՝ մեր սահմանների խնդիրները չունեն լուծումներ։ Սահմանային խնդիրները, այն բոլոր ռեֆորմները, որ մենք սկսել ենք ու իրականացնում ենք առանց մեր ընդդիմադիր գործընկերների անում ենք, ու այն նպատակները, որ դրված էր՝ կասկածի տակ դնել մեր լեգիտիմությունը, մենք դա հաղթահարել ենք»։ 

Ըստ նրա, պետք է իրագործել այն ծրագրերը, որը մեր ժողովրդին իր ուժերի նկատմամբ կտա վստահություն. «Կլինեն ժամանակավոր անհաջողություններ, այդ անհաջողություները նաև պետք է արագ ստանան իրենց լուծումները, բայց մեր Զինված ուժերի վստահությանը խոչընդոտող որևէ գործողություն պետք է դատապարտվի։ Պատերազմի ժամանակ չեն լինում անհանդուրժողականության իրավիճակներ»։ 

Նա կոչ է արել չկասկածել ՀՀ ԶՈՒ-ին. «Մենք ավելի ծանր օրեր ենք ունեցել նախկինում, հաղթահարել ենք, սա էլ ենք հաղթահարելու ու գնալու ենք առաջ»։