Քաղաքական

Կրակոցները եղել են Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ

«Վարդենիսի բնակավայրերի ուղղությամբ կրակոցներ չեն հնչել». այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Վարդենիսի համայնքապետարանից։

Լրատվության բաժնի ղեկավար Էդգար Պետրոսյանը տեղեկացրեց, սակայն, որ հակառակորդը գնդակոծել է Վերին Շորժայի դիրքերը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հայկ Մագոյան