Քաղաքական

ԱԺ-ն ընդունել է նախօրեին քննարկված նախագծերը

Սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է սեպտեմբերի 12-ին քննարկված օրինագծերը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության ներկայացրած ««Փոստային կապի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Նախագծերի փաթեթով առաջարկվում է համապատասխան լրացումներ կատարել «Փոստային կապի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում՝ ենթաօրենսդրական նորմատիվ կամ այլ բնույթի իրավական ակտերի ընդունման համար սահմանելով լիազորող նորմեր:

Նախագծին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: