Երկուշաբթի, 3 Հոկտեմբերի 2022

USD407

EUR393.29

RUB6.17

Երևան 14 ℃

Рус Eng

ՀԱՊԿ-ն արձագանքել է Հայաստանի դիմումին

Քաղաքական

13 Սեպտեմբերի, 14:01

ՀԱՊԿ քարտուղարությունը հայ-ադրբեջանական սահմանի բախումների վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ։

«2022թ. սեպտեմբերի 13-ի գիշերը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի են ունեցել մարտական բախումներ՝ ծանր սպառազինության և ԱԹՍ-ների կիրառմամբ:

Անընդունելի ենք համարում ուժի կիրառումը։ Հակասությունների կարգավորման համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներ և պայմանավորվածություններ, որոնք ամրագրված են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020թ.  նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում:

Բարձր ենք գնահատում ս.թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 9:00-ից սկսած, շփման գծում հրադադարի պահպանման գործում ՌԴ միջնորդական ջանքերը:

Հայաստանին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդին հայկական կողմի դիմումի կապակցությամբ կազմակերպության քարտուղարությունը Միացյալ շտաբի հետ համատեղ կազմակերպել է իրավիճակի կարգավորման համար ՀԱՊԿ մեխանիզմների գործարկման աշխատանքները:

Խորին ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին»:

Քերոբ Խաչատրյան

Շտապողական հայտարարությամբ ո՞ւմ է օգնում Հայ դատի հանձնախումբը

Արման Գալոյան

Նրանց պետք է իշխանություն, թեկուզ՝ առանց պետության