Սյունիքի մարզպետարանից հերքում են Կապան-Ճակատկեն այլընտանքային ճանապարհի՝ փակ լինելու մասին լուրերը։
Radar Armenia-ի հետ զրույցում ՀՀ Սյունիքի մարզպետի օգնական Արմինե Ավագյանը տեղեկացրեց. «Այս պահի դրությամբ Կապան-Ճակատեն ճանապարհը բաց է»։
Ավագյանը, սակայն, այլ մեկնաբանություններ չտվեց։
Նշենք նաև, որ մեր կայքի թղթակիցը քիչ առաջ անցել է այդ ճանապարհով և հավաստում է, որ ճանապարհը բաց է։
Հայկ Մագոյան