Քաղաքական

Ձգտում ենք, որ զորամիավորումները զբաղեցնեն մինչև գործողություններն ունեցած դիրքերը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական բախմանը։

Նա հույս է հայտնել, որ առաջիկայում խոսակցությունը կտեղափոխվի սեղանների շուրջ, ոչ թե՝ խրամատից խրամատ. «Այն գործընկերները, որոնք տեղեկացված են գործընթացներից, իրենց խողովակներով ջանքեր են գործադրում, որպեսզի կրակային իրավիճակը վերադառնա խոսակցականի՝ բանակցային փուլին»։

Նրա կարծիքով՝ առաջնային խնդիր է կրակի դադարեցումը. «Մենք ձգտում ենք կրակի դադարեցմանը, և որ Հայաստանի և Ադրբեջանի զորամիավորումները զբաղեցնեն այն դիրքերը, որ ունեին մինչ գործողությունները»։