Քաղաքական

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Երևանին ու Բաքվին կոչ է անում հարցերը երկխոսության միջոցով լուծել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին միջոցներ ձեռնարկել իրենց սահմանին լարվածությունը թուլացնելու համար։ Այս մասին հայտարարել է Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողությունների վերսկսման մասին հաղորդագրություններով, նա կողմերին կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու, առավելագույն զսպվածություն ցուցաբերելու և բոլոր չլուծված հարցերը երկխոսության միջոցով լուծել»,- ասել է Դյուժարիկը։ 

Նրա խոսքով՝ Գուտերեշը կոչ է անում նաև Երևանին ու Բաքվին ամբողջությամբ իրականացնել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները։