Քաղաքական

Հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը շարունակում է լարված մնալ

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը շարունակում է լարված մնալ։

ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտարարել է, որ չնայած իրավիճակի կայունացման մասին դեռ վաղ է խոսել, սակայն կեսգիշերից արձանագրված հրետակոծության ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է. «Հակառակորդը հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել մասնավորապես Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ»,- ասել է նա՝ հավելելով, որ ՀՀ ԶՈՒ-ն շարունակում է ողջ ծավալով կատարել իր առջև դրված մարտական խնդիրները։