Քաղաքական

Հրետակոծության ինտենսիվությունը թուլացել է, բայց հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ ժամը 14.00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծին շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը՝ հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ 

ՀՀ ՊՆ ստորաբաժանումները շարունակում են կատարել իրենց առջև դրված խնդիրները։