Քաղաքական

Ալեն Սիմոնյանն ու Ռուբինյանը ընդդիմությանն առաջարկեցին ԱԺ հայտարարության տեքստը միասին մշակել և ընդունել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ հերթական նիստի ընթացքում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և Ռուբեն Ռուբինյանը ընդդիմության ներկայացուցիչներ Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին առաջարկեցին միասին աշխատել Աժ հայտարարության տեքստի վրա և ընդունել այն։ Ռուբինյանը նշեց, որ լավ միտք չի լինի, եթե հայտարարությունը չընդունվի միաձայն։

«Ես առաջարկում եմ բոլորով միասին ընդունենք հայտարարության նախագիծը։ Առաջարկում եմ նաև ընդմիջում վերցնենք 20 րոպե ձեր խմբակցության ներկայացուցիչները գան դահլիճ և միասնաբար կողմ քվեարկենք այդ հայտարարությանը». ասել է Ռուբեն Ռուբինյանը։