Քաղաքական

Միջազգային հանրությունը պետք է դատապարտի և պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածությանը՝ նշելով, որ Ադրբեջանը նոր դաժան հարձակումներ է սկսել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։

«Ադրբեջանը ոչ միայն հարվածներ է հարցնում ռազմական օբյեկտներին, այլ նաև՝ համայնքներին, քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Հրատապ անհրաժեշտություն կա, որ միջազգային հանրությունը, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, դատապարտի Ադրբեջանին և պատասխանատվության ենթարկի պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար»,- շեշտել է նա:

Բարոնուհին նաև նշել է, որ այս սարսափելի գործողություններն արտացոլում են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը։