Այսօր տեղի ունեցած ՀԱՊԿ նիստում առաջարկվել է կազմակերպության գլխավոր քարտուղարին գործուղել Հայաստանի և Ադրբեջանի սահմանագիծ, ստեղծել աշխատանքային խումբ՝ իրավիճակը վերլուծելու համար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: Քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակն ու ՀԱՊԿ հետագա քայլերը:
Նիստին մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռասուլզոդան, Բելառուսի անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: