Քաղաքական

Քիչ չեն օրինակները, երբ խաղաղության պայմանագրի կնքումից հետո սկսվել է պատերազմ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, թե միշտ չէ, որ զիջումը և ճկունությունը բերում են խաղաղության։

Նրա խոսքով. «Լավ, ենթադրենք, ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը մեր տարածքային ամբողջականությունը ճանաչում է՝ ում տարածքում ճանաչելով՝ Սոթք-Խոզնավար օկուպացված հատվածը։ Ասում ենք փոխադարձ տարածքային ամբողջականությունը ճանաչելով անցնում ենք դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացին, և ենթադրենք խաղաղութան պայմանագիրը ստորագրված է, ով է այն երաշխավորը, որ նույն բանը տեղի չի ունենալու։ Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրին, բայց դա առանց երաշխիքների, ուղղակի թուղթ։ Սա է նաև պատճառը, որ մեկ տարուց ավելի է առաջարկում ենք, որ ՀԱՊԿ-ի մոնիտորինգային միսիա ուղարկել հայ-ադրբեջանական սահման, որպեզի կարողանանք այս հարցերի պատասխանները տալ»։

Վարչապետի խոսքով, Հայաստանը ցանկանում է խաղաղություն, բայց այդ խաղաղության տակ պետք է բանաձև լինի, որը կապահովի տարածաշրջանի ժողովուրդների խաղաղ համակեցությունը. «Աշխարհում քիչ չեն օրինակները, երբ խաղաղության պայմանագրի կնքումից հետո սկսվել է պատերազմ, ամենահայտնի պատմությունը օրինակ Ռիբենտրոպ-Մոլոտով պակտն էր»։