Քաղաքական

ՀՀ տարածքով չենք պատրաստվում որեւէ մեկին միջանցք տրամադրել. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, թե Ադրբեջանը, այլակերպելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, խոսում է ՀՀ տարածքով միջանցք ունենալու մասին։

Փաշինյանը, սակայն, պնդել է. «ՀՀ տարածքով մենք չենք պատրաստվում որեւէ մեկին միջանցք տրամադրել։ Մենք ընդունում ենք, նույնիսկ շահագրգռված ենք ՀՀ տարածքով ճանապարհների բացմանը և ապաշրջափակմանը»։