Քաղաքական

Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցությունները վարել ՀՀ առաջարկած սկզբունքների հիման վրա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցությունները վարել նաև ՀՀ առաջարկած սկզբունքների հիման վրա։

Նրա խոսքով. «Վերջին` բրյուսելյան հանդիպման ընթացքում, պարզվեց, որ Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցությունները վարել նաև մեր առաջարկած սկզբունքների հիման վրա»։ Փաշինյանը մանրամասնել է, որ Ադրբեջանի դիրքորոշումն է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, իրենց ներքին խնդիրն է և չեն ուզում ՀՀ–ի հետ դա քննարկել։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ «Երբ խոսակցություն է գնում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մասին, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը պատրաստվում է գործընթացի համատեքստում որոշակի խնդիրներ բարձրաձայնել, իր ձևակերպմամբ իբր ապօրինի ձևով ՀՀ-ին հանձնված որոշ տարածքների մասով»։