Շաբաթ, 1 Հոկտեմբերի 2022

USD406.79

EUR393.03

RUB5.94

Երևան 21 ℃

Рус Eng

Վարչապետը հայտարարել է ԶՈՒ-ն հնարավորինս արագ և արդյունավետ բարեփոխելու մասին

Քաղաքական

13 Սեպտեմբերի, 12:11

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական ԶՈՒ-ում բարեփոխումներ են ընթանում։ Այս համատեքստում նա հիշեցրել է. «44 օրյա պատերազմից հետո Ադրբեջանը մի քանի անգամ հայտարարել է, որ եթե տեսնի, որ ՀՀ զինված ուժերը և Բանակը որոշակի պոտենցիալ է հավաքում, որն իր ձևակերպմամբ կարող է վտանգ ներկայացնի Ադրբեջանիին, իրենք նախահարձակ գործողություններ են իրականացնելու»։

Փաշինյանը վստահեցրել է. «Մեք պետք է բոլոր հնարավոր միջոցներով հնարավորինս արագ և արդյունավետ, բարեփոխենք մեր բանակը, մեր Զինված ուժերը ՀՀ անվտանգությունն ապահովելու համար»։

Վարչապետը խոսել է նաև նոր սպառազինություններ ձեռք բերելու մասին. «Կան երկրներ, ովքեր պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին, բայց կան նաև երկրներ, ովքեր պատրաստ չեն այն փաստին, որ Հայաստանը զենք գնի այն երկրից, որը պատրաստ է մեզ զենք վաճառել։ Կարող ենք ասել, թե պատրաստ չեն, պատրաստ չեն՝ իրենց գործն է, բայց սա իր հետևից բերում է հետևանքներ՝ այդ թվում անվտանգային։ Սովորաբար զենք գնում են անվտանգային սպառնալիքը կառավարելու համար, բայց լինում են իրավիճակներ, որ զենք գնելը կապված է անվտանգային նոր սպառնալիքների առաջացման հետ»։

Քերոբ Խաչատրյան

Շտապողական հայտարարությամբ ո՞ւմ է օգնում Հայ դատի հանձնախումբը

Արման Գալոյան

Նրանց պետք է իշխանություն, թեկուզ՝ առանց պետության