Մի հատ էլ թող այլընտրանքային պետություն հիմնեն. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիրներին
Քաղաքական
12 Սեպտեմբերի 2022, 12:11ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է խորհրդարանական ընդդիմության բոյկոտին։
Նա անլուրջ որակեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից ԱԺ նիստը բոյկոտելը և խորհրդարանից դուրս քննարկումներ անցկացնելը։ Միաժամանակ նա պնդեց, որոր ընդդիմության այդ քայլը չի վնասի ԱԺ աշխատանքներին, որովհետև ԱԺ-ն ունի ամենաբարձր լեգիտիմությունը. «Իսկ ընդդիմությունը, կարելի է ասել, ամենացածր լեգիտիմություն ունեցող ընդդիմությունն է մեր պատմության մեջ։ Մի հատ էլ թող այլընտրանքային պետություն հիմնեն»,- նշեց նա։
Ըստ ԱԺ նախագահի՝ ընդդիմադիր պատգամավորները հայտնի են իրենց հայհոյանքներով, ու հանրությունը տալիս է դրա գնահատականը. «Իսկ մենք կառուցողական ենք եղել, նաև այն հարցում, որ իրենց չենք զրկել մանդատներից, թեև կարող էինք հարցն ուղարկել Սահմանադրական դատարան»։
Հետևեք մեզ Telegram-ում
Նմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն