Քաղաքական

Խորհրդարանական ընդդիմությունն անվտանգային հարցերի վերաբերյալ քննարկում է կազմակերպել

Խորհրդարանական ընդդիմությունն անվտանգային հարցերի վերաբերյալ քննարկում է կազմակերպել

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն այսօր «Հայաստան-Արցախ․ անվտանգային ահագնացող սպառնալիքներ» թեմայով քննարկում են կազմակերպել։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր ելույթում հայտարարել է, թե իրենք Հայաստանի կարևոր և առաջնային բոլոր օրակարգերի շուրջ նախաձեռնելու են նման քննարկումներ՝ «Խորհրդարանից դուրս ավելի ներկայացուցչական կազմով, բովանդակալից քննարկումներ անելու և լուծումներ գտնելու նպատակով»։

Ըստ Սաղաթելյանի. «Իմ խորին համոզմամբ, ահա այսպիսի ձևաչափերն են, որ ի վերջո դառնում են ճգնաժամային իրավիճակներին լուծում տվող ու նաև այդ լուծումներն իրական քաղաքական ու ազգային օրակարգ դարձնող կենտրոններ, որոնք անհրաժեշտ պահին կարող են նաև առաջնորդողի դերակատարում ստանձնել»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական