Քաղաքական

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Արամ Ա կաթողիկոսին՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ ընտրվելու առթիվ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին` Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ ընտրվելու առթիվ։ Այս մասին հաղորդում էՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, որտեղ մասնավորապես ասվում է.

«Ваше Святейшество!,

Ընդունեք խնդրեմ, իմ անկեղծ և ջերմ շնորհավորանքը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ։

Բարձր եմ գնահատում Ձեր բազմամյա անձնվեր գործունեությունը Եկեղեցիների համաշխարհային խորհրդում՝ ի նպաստ միջեկեղեցական համերաշխության։ Դուք մեծ հեղինակություն եք վայելում Ձեր էկումենիկ ծառայության շնորհիվ՝ հանդիսանալով մի շարք աստվածաբանական և միջեկեղեցական կազմակերպությունների ու հանձնախմբերի անդամ։

Առանձնահատուկ արժևորում եմ Ձեր հետևողական ջանքերը՝ ուղղված հոգևոր արժեքների, ազգային ավանդույթների, լեզվի և մշակույթի պահպանման սուրբ գործին։ Ձեր ընտրությունը պայմանավորված է նաև Հայ եկեղեցու միջազգային ճանաչելիությանը միտված Ձեր տեսլականով։ Հետաքրքրությամբ ընթերցեցի ինձ ուղարկված Ձեր գրքերը, որտեղ ամփոփված են անձնական հուշեր և կարևոր ուղերձներ։ Լիովին համակարծիք եմ Ձեզ հետ, որ եկեղեցին հայ մշակույթի ծննդավայրն է՝ առանցքային դերակատարումով հայ մշակույթի բոլոր դրսևորումները խթանելու, հարստացնելու և պաշտպանելու գործում։

Մաղթում եմ Ձեզ, Վեհափառ Տեր, քաջառողջություն և արևշատություն Ձեր նվիրական առաքելության իրականացման ճանապարհին»։