«Միջազգային հանրապետական ինստիտուտի» կողմից 2022 թվականի հունիսին անցկացված հարցման արդյունքում, թե ո՞ր քաղաքական գործչին կամ անձին են ամենաշատը վստահում, հարցվողները նշել են՝ Նիկոլ Փաշինյան՝ 16%, Ռոբերտ Քոչարյան՝ 3%, ոչ ոքի՝ 64%, այլ պատասխան՝ 8%:
Այն հարցին, թե ո՞ր քաղաքական կուսակցությանը կամ դաշինքին ձայն կտային, եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի օրը, հարցվողները նշել են՝ ՔՊԿ՝ 25%, «Հայաստան» դաշինք՝ 6%, ՀՅԴ՝ 2%, ՀՀԿ՝ 1%, չի պատրաստվում քվեարկել հարցվածների 25%, ոչ ոքի՝ 15%:
Հարցին, թե որքանո՞վ եք գոհ կամ դժգոհ գործող Կառավարության նախարարների աշխատանքից, հարցվողների 62 տոկոսը նշել է որ շատ գոհ և գոհ է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, 48 տոկոսը՝ ՀՀ առողջապահության նախարարությունից, 43 տոկոսը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, 39 տոկոսը՝ ՀՀ Պաշտպանության նախարարությունից, 37 տոկոսը՝ ՀՀ ԲՏԱ նախարարությունից, 36 տոկոսը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, 36 տոկոսը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, 35 տոկոսը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, 33 տոկոսը՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից, 33 տոկոսը՝ ՀՀ ՏԿԵ նախարարությունից, 31 տոկոսը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, 29 տոկոսը՝ ՀՀ արդարադատության նախարարությունից: