Քաղաքական

Հասանովը ադրբեջանական բանակին հրամայել է «միշտ պատրաստ լինել՝ ճնշելու ցանկացած սադրանք»

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել պաշտոնական խորհրդակցություն, որի ընթացքում մանրամասն վերլուծվել է ադրբեջանա-հայկական պետական ​​սահմանին և ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման տարածքում օպերատիվ իրավիճակը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, ընդգծվել է, որ լարվածություն կա Քալբաջարի (Խմբ.-Քարվաճառ) և Լաչինի (Խմբ.- Բերձոր) շրջաններում և դրա պատճառով Ադրբեջանի պաշտպանության նախարարը հրաման է արձակել «անհապաղ և վճռականորեն ճնշել ցանկացած հնարավոր սադրանք»։